Մյունխենի «Բավարիան» հարձակվող է փնտրում և կապ է հաստատել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ թևային Ալեխանդրո Գարնաչոյի հնարավոր տեղափոխության հարցը քննարկելու համար, հաղորդում է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաները» պատրաստ են քննարկել ցանկացած իրատեսական առաջարկ։ Սակայն, արգենտինացի ֆուտբոլիստը նախընտրում է մնալ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Անգլիայի Պրեմիեր լիգայում 21-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին» և «Աստոն Վիլան»։
Գարնաչոն մանկունիանցիներին միացել է 2020 թվականի աշնանը «Ատլետիկո Մադրիդից»։ «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական թիմի կազմում նա մասնակցել է 144 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 26 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։