Ֆաստեքս Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ Գյումրիի` «Շիրակը» սոց ցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է`
«Գյումրու «Շիրակի» ակադեմիայի սաների մոտ հազար ծնողի անունից դիմում-գրություններ են փոխանցվել Գյումրի համայնքի ավագանու բոլոր անդամներին:
«Մենք՝ ծնողներս, խնդրում ենք ձեզ ու պահանջում օր առաջ դադարեցնել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի, նրա ենթակառուցվածքների ու ակադեմիայի գործունեության հետ կապված բոլոր տեսակի անհարկի շահարկումները», - ասված է խնդրանք-պահանջի մեջ»:
Հավելենք գյումրեցիները Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 2025/26թթ. մրցաշրջանը կմեկնարկեն օգոստոսի 3-ին «ՆՈԱ»-ի հետ արտագնա խաղով, իսկ օգոստոսի 11-ին կայանալիք տնային խաղում` Ռաֆիկ Միսակյանը և խաղընկերները ուժերը կչափեն Երևանի «Փյունիկի» հետ: Հանդիպումը կկայանա Գյումրիի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին: