Մադրիդի «Ռեալի» նախագահ` Ֆլորենտինո Պերեսը կնախընտրեր, որ ակումբը պայմանագիր կնքի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ , եթե «Ռեալ Մադրիդի» թևային Վինիսիուս Ժունիորը վաճառվի, հաղորդում է Cadena Ser-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական գրանդի ղեկավարը երազում է, որ Հոլանդը և հարձակվող Կիլիան Մբապեն միաժամանակ խաղան իր թիմում։
Ընդգծվում է, որ Պերեսը կարող է նորվեգացի ֆուտբոլիստին տրանսֆերի ենթարկել Վինիսիուսի Սաուդյան Արաբիային հնարավոր վաճառքից ստացված գումարով։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ սաուդցիները պատրաստ են «Ռեալին» վճարել 200 միլիոն եվրո բրազիլացի թևայինի հետ պայմանագիր կնքելու համար։
Անցած մրցաշրջանում Հալանդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 խաղ, խփել 34 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Անցած մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 58 խաղ, խփել 22 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։