Բայերի» դարպասապահ Լուկաս Հրադեցկին համաձայնության է եկել «Մոնակոյի» հետ իր անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։ Ակումբների միջև բանակցությունները շարունակվում են։
Ֆինլանդացի դարպասապահը գերմանական թիմում խաղում է 2018 թվականից, բոլոր մրցաշարերում անցկացրել է 269 խաղ և բաց է թողել 330 գոլ։ Խաբի Ալոնսոյի նախկին ակումբի կազմում դարպասապահը նվաճել է Գերմանիայի առաջնությունը, ինչպես նաև Գերմանիայի գավաթը և Սուպերգավաթը։
Անցած մրցաշրջանում Հրադեցկին խաղացել է 35 խաղում՝ ութում անառիկ պահելով դարպասը։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 2 միլիոն եվրո։