Իտալիայի ազգային հավաքականի և Ֆրանսիայի «Պարի Սեն Ժերմենի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը իր նախկին ակումբից շահել է 250,000 եվրո։ LEquipe-ի փոխանցմամբ՝ այս գումարը վճարելու պարտավորությունը ՊՍԺ-ի վրա դրվել է Փարիզի վերաքննիչ դատարանի կողմից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իտալիայի հարկային ծառայությունը ֆուտբոլիստից պահանջել է 2018 թվականի համար վճարել ավելի քան 1.2 միլիոն եվրո հարկեր։ Հաղորդվում է, որ Բուֆոնի և ՊՍԺ-ի միջև կնքված պայմանագրում կար կետ, որի համաձայն պարիզցիները պարտավորվում էին վճարել հարկերի մի մասը այս իրավիճակում։ Դարպասապահը դատարանում հղում էր կատարել այս պայմանին։
Հիշեցնենք, որ Ջանլուիջի Բուֆոնը ՊՍԺ-ում խաղացել է 2018 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի հուլիսը։ Ընդհանուր առմամբ, իտալացին ֆրանսիական թիմի կազմում անցկացրել է 25 խաղ։