SPORTSWORLD.AM

«Բարսելոնան» ցանկանում է զրկել Տեր Շտեգենին ավագի թևկապից

25 հուլիսի 2025 | 20:42:55 | 122

«Բարսելոնան» ցանկանում է դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին զրկել ավագի թևկապից։ Այս որոշման հետ համաձայնության են եկել «Բլաուգրանա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը, ովքեր կարծում են, որ թիմին անհրաժեշտ է նոր անձնավորություն, որը կարող է կապող օղակ դառնալ խաղացողների և մարզիչների միջև։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկացմամբ` գերմանացի դարպասապահի և «Բլաուգրանա»-ի միջև վերջին անհամաձայնությունները ծագել են այն պատճառով, որ խաղացողը հայտարարել է, որ ակումբից առաջ ինքը պետք է մեջքի վիրահատության ենթարկվի։

Տեր Շտեգենից բացի, «Բարսելոնայի» ներկայիս ավագներն են Ռոնալդ Արաուժոն, Ֆրենկի դե Յոնգը, Պեդրին և Ռաֆինյան։ Սակայն գերմանացուն այս դերում կարող են փոխարինել Ինիգո Մարտինեսը, Ռոբերտ Լևանդովսկին, Ֆերան Տոռեսը կամ Լամինե Ջամալը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: