SPORTSWORLD.AM

Արսենալը համաձայնության է եկել Գյոկերեսի տրանսֆերի հարցում, նշանակվել է բուժզննում - Օրնշտեյն

25 հուլիսի 2025 | 19:02:39 | 99

Լոնդոնի «Արսենալը» լիովին համաձայնեցրել է հարձակվող Վիկտոր Գյոկերեսի «Սպորտինգից» տեղափոխության բոլոր մանրամասները , հաղորդում է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արսենալը» 27-ամյա հարձակվողի տրանսֆերի համար կվճարի 63.5 միլիոն եվրո։ Պորտուգալական թիմը կարող է ստանալ ևս 10 միլիոն եվրո բոնուսային վճարումների տեսքով։ Հաղորդվում է, որ Լիսաբոնի ակումբը թույլ է տվել իր խաղացողին անցնել բժշկական զննում։

Գյոկերեշը, շաբաթ օրը՝ հուլիսի 26-ին, պետք է բուժզննում անցնի «Արսենալ» տեղափոխվելուց առաջ։ «Սպորտինգի» հարձակվողը նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ, խփել 54 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: