SPORTSWORLD.AM

Լիվերպուլը» Նյուքասլի հարձակվողին դիտարկում է որպես Լուիս Դիասի փոխարինող

25 հուլիսի 2025 | 18:36:28 | 135

«Լիվերպուլը» պատրաստ է պայմանագիր կնքել «Նյուքասլի» թևային հարձակվող Էնթոնի Գորդոնի հետ , եթե «Կարմիրների» թևային հարձակվող Լուիս Դիասը տեղափոխվի «Բավարիա», հաղորդում է «Liverpool Echo»-ն: Անգլիական ակումբը մերժել է մյունխենյան ակումբի վերջին առաջարկը՝ 58.5 միլիոն ֆունտ ստեռլինգ (67.2 միլիոն եվրո):

Մերսիսայդցիները մոտ էին անգլիացի թևային խաղացողի հետ պայմանագիր կնքելուն անցյալ տարի՝ խաղացողի տրանսֆերի համար առաջարկելով 75 միլիոն ֆունտ (86.2 միլիոն եվրո): Սակայն «կաչաղակների» ղեկավարները որոշեցին խաղացողին պահել թիմում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գորդոնը «Լիվերպուլի» երկրպագու է և ցանկանում է միանալ Արնե Սլոթի թիմին։ Միաժամանակ, խաղացողը մեծացել է «Էվերթոնի» ակադեմիայում։ Անցյալ մրցաշրջանում անգլիացին մասնակցել է բոլոր մրցաշարերի 42 խաղի, որոնցում խփել է ինը գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: