ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում Երևանի «Փյունիկը» տանը կընդունի հունգարիական «Դյոր»-ին, որը չորս անգամ նվաճել է չեմպիոնական գավաթը:
Հիշեցնենք երևանյան ակումբը առաջին մրցափուլում առավելության հասավ «Տրե-Ֆիորի»-ի նկատմամբ ընդհանուր դիմակայունությունում խոցելով մրցակցի դարպասը հինգ անգամ:
Հանդիպման մեկնարկում Հայաստանի 16-ակի չեմպիոնը նետվեց գրոհի սահուն անցնելով մրցակցի պաշտպանությունը որից կարելի ենթադրել գլխավոր մարզչի կողմից եղել է հրահանգ ճնշում գործադրել հանդիպման սկզբից և մի քանի անգամ` Եղիշե Մելիքյանի տղաների կողմից եղան հարվածներ` Սամուել Պետրոսի պաշտպանած դարպասին:
Շատ լավ էր ստացվում դարպասապահ Հենրի Ավագյանի և Ալեմաոյի համագործակցությունը, որի շնորհիվ «Փյունիկը» արագորեն դուրս է գալիս պաշտպանությունից: Կիսապաշտպանության ձախ եզրում հայտված Մատաս Վարեյկան իր տեխնիկական որակների շնորհիվ թույլ չի տալիս մրցակցին ճեղքել այդ եզրով: Որպես պահեստային տարբերակ «Դյորը» սկսում է բարձրից փոխանցումներով խաղալ, որը չեմ կարողանում եզրափակել:
Եղիշե Մելիքյանը տեխնիկական գոտում ակտիվորեն աշխատում է հուշումներ կատարում իր ֆուտբոլիստներին քանի որ այս ակումբը կարգով ավելի բարձր է «Տրե Ֆիորի»-ից և հանդիպման 22-րդ րոպեին 11մ հարվածով բացում էր հաշիվը Մարիուս Նուբիսսին, որը երկրորդն էլ նրա կատարմամբ այս խաղարկությունում նա նաև դիպուկ գտնվեց «երեք ծաղիկների» դեմ երևանյան խաղում:
Ըստ AFSCORE-ի Հայաստանի ութակի գավաթակիրը գնդակի տիրում էր 59/41% հարաբերակցությամբ 30-րդ րոպեի դրությամբ: Հունգարիայի ներկայացուցիչների կոպիտ խաղի հետևանքով երեք ֆուտբոլիստներ հայտնվեցին խոտածածկին և պետք է հարկադրական փոփոխություն կատարել պաշտպանական գոտում և այդ ընթացքում տեսանելի էր Միխայիլ Կովալենկոյի նախավարժանքը:
Խաղը հանգստացնելու պատրվակով երևանյան ակումբը հաճախ օգտվում էր Հենրի Ավագյանի ծառայություններից կլոր փոխանցելով նրան: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ Հունգարիայի չորսակի գավաթակիրը ակտիվությունը ցույց տվեց, բայց հայ դարպասապահը իր տեղում էր: Այսպիսով Հայաստանի տասնյակի սուպերգավաթակիրը գնաց ընդմիջման հաղթողի կարգավիճակում:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում գրոհի ձախ եզրում կրկին 25-ամյա` Մատաս Վարեյկան էր, որը սահուն անցում կատարեց մրցակցի տուգանային հրապարակ, սակայն գրոհը չկարողացավ եզրափակել, որից հետո հունգարացիները կրկին ակտիվացան, բայց ապարդյուն:
Եղիշե Մելիքյանի գլխավորած մարզչական շտաբը ակտիվ էր նաև երկրորդ խաղակեսում ինչպես ասաց նա հետխաղային ասուլիսի ընթացքում` «Դյորը» պինդ թիմ է, դժվար էր լինելու և փորձելու հաղթել, իսկ մենք չենք թույլ տա»: Այս խոսքերն ապացուցում էր հանդիպման հաշիվը:
Այս ամենը շարունակում է` Դանիլո Կուլիկովը, որը հանդիպման 66-րդ րոպեին կրկնապատկում է իր թիմի առավելությունը:
Այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչման կարելի է արժանացնել Հենրի Ավագյանի ով այս խաղում բազմիցս եղավ խաղի մեջ բոլորին ասելով` «ես այստեղ եմ»:
Հանդիպման 73-րդ րոպեին Եղիշե Մելիքյանը կատարում է կրկնակի փոփոխություն Ալեմաոյի և երկրորդ գոլի հեղինակ` Մարիուս Նուբիսսիին փոխարինեցին հաջորդաբար Միխայիլ Կովալենկոն և Գևորգ Տարախչյանը:
78-րդ րոպեին երևանցիների նորեկ, թիմի ավագ Ալեքսանդր Միլկովիչը իր անվան դիմաց գրանցեց ինքնագոլ կրճատելով հաշվի տարբերությունը, հեշտացնելով Բալաժ Բարբերի տղաների աշխատանքը:
Ըստ` sportsworld.am-ի հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Հենրի Ավագյանի էլ իր անձնվեր աշխատանքի համար: