«Չելսիի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշը մեկ քայլով մոտ է պորտուգալական «Բենֆիկա» վերադառնալուն, հայտնում է Record-ը։
Աղբյուրի տվյալներով՝ «Բենֆիկան» 25 միլիոն եվրո կվճարի 25-ամյա Ժոայի իրավունքների 50%-ի համար։ Գործարքը, ինչպես սպասվում է, կկնքվի ուրբաթ՝ հուլիսի 25-ին։ Ֆելիքսը պնդում է, որ նա «Արծիվների» կազմում խաղա Էյսեբիոյի գավաթի ընկերական խաղում , որը տեղի կունենա շաբաթ՝ հուլիսի 26-ին:
Ֆուտբոլիստը «Բենֆիկայի» համակարգում էր 2015-ից 2019 թվականներին, որից հետո 127,5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ատլետիկո Մադրիդ», սակայն չհաստատվեց Դիեգո Սիմեոնեի թիմում։ «Չելսիի» հարձակվողը նախորդ մրցաշրջանի կեսն անցկացրեց «Միլանի» կազմում՝ խփելով երկու գոլ Սերիա A-ի 15 խաղում։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 20 միլիոն եվրո։