SPORTSWORLD.AM

Քրիստինե Բաբայանը գրանցել է երկամարտի 113 կգ արդյունք

24 հուլիսի 2025 | 13:15:57 | 218

Պատանիների Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Եվրոպայի առաջնությունում: Տեղեկացնում է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում մրցապայքարի մեջ մտան 44 կգ քաշային աղջիկները:

Հայաստանի հավաքականի անդամ 44 կգ քաշային Քրիստինե Բաբայանը պոկում վարժությունում բարձրացրեց 47 կգ ու 51 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 57 կգ ու 62 կգ: Երկամարտի 113 կգ արդյունքով՝ Քրիստինե Բաբայանը գրավել էր  վեցերորդ տեղը:

 

Լուսանկարը` ՀԾՖ

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: