«Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկին նոր մրցաշրջանից առաջ խոստացել են բարձրակարգ տրանսֆերներ: Դրանցից մեկը «Ռեալ Մադրիդի» թևային հարձակվող Ռոդրիգո Գոեսն է , հայտնում է AS-ը:
Աղբյուրի տվյալներով՝ լոնդոնյան ակումբի խորհրդի նախագահ Դանիել Լևին ակնկալում է նվազեցնել բրազիլացի ֆուտբոլիստի գնման գինը՝ հիմնվելով Արքայական ակումբի հետ նրա բարեկամական հարաբերությունների վրա։ «Տոտենհեմը» ցանկանում է գնել Ռոդրիգոյին 90 միլիոն եվրոյից պակաս գնով։
«Տոտենհեմը» կարող է մրցակցել «Լիվերպուլի» և «Բավարիայի» հետ՝ 24-ամյա թևային խաղացողին ձեռք բերելու համար, սակայն այս պահին ոչ մի կողմ պաշտոնական առաջարկ չի արել Ռոդրիգոյի համար։
Անցած մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 54 խաղ, խփել 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ի տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։