ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի շրջանակում Երևանի «ՆՈԱ»-ն սեփական պատերի ներքո ընդունեց հունգարական «Ֆերենցվարոշ»-ին:
Խաղի մեկնարկը` Սանդրո Պերկովիչի տղաները ակտիվություն են ցույց տալիս: Մրցակիցը գիտակցելով, որ Հայաստանի չեմպիոնը սիրում է կարճ խաղարկումներով դուրս գալ պաշտպանությունից Ռոբի Քինի տղաները բարձր էին տեղակայվում` Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասին մոտ հնարավորություն չտալով «Նոա»-ին հեշտությամբ դուրս գալ սեփական տոիգանայինի մատույցներից:
Երևանյան ակումբի նորեկ` Ալեն Գրգիչը և Ուլադ Օմարը գնալով ավելի խաղակցված են դառնում, հատկանշական է, որ խորվաթ ֆուտբոլիստը իր գոլերի հաշիվը նոր ակումբի կազմում բացել է Պոդգորիցայում կայացած «Բուդուչնոստի դեմ արտագնա խաղում: Օմարը անընդհատ հայտնվում է այնտեղ որտեղ իրեն չեն սպասում:
Յան Էտեկիի հետ պատ խաղարկելով հայտվում են մրցակցի թիկունքում: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից տասը րոպե առաջ` Ստեֆան Գարտենմանը գրավում է սեփական դարպասը:
Հայաստանի չեմպիոն/գավաթակիրը առավելությունը կարողացավ պահպանել մինչև ավելացված ժամանակի վերջին րոպեն, որի ընթացքում` Քայլում Օ Դաուդան հավասարեցրեց հանդիպման հաշիվը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում մեր տուգանային հրապարակում սխալ են թույլ տալիս «Նոա»-ի պաշտպանները երկրորդ հարկում և Բարնաբաս Վարգան ստիպում է Հելդեր Ֆերեյրային և խաղընկերներին հանդիպումը վերսկսել խաղադաշտի կենտրոնից:
Հանդիպման 55-րդ րոպեին Սանդրո Պերկովիչը կատարեց կրկնակի փոփոխություն: Ալեն Գրգիչին և Հելդեր Ֆերեյրային փոխարինեցին հաջորդաբար` Մարին Յակոլիշը և Հովհաննես Համբարձումյանը:
Եթե «Նոա»-ն հաղթահարում է` «Ֆերենցվարոշ»-ի արգելքը ամենայն հավանականությամբ ուժերը կչափի իր նախկին գլխավոր մարզիչ` Ռուի Մոտայի` Լուդոգորեցի» հետ, հաղթահարելու դեպքում Հովհաննես Համբարձումյանը և ընկերները կհանդիպեն «Լինկոլն Ռեդ Իմպլս» «Ցրվենա Զվեզդա» զույգի պարտվողի հետ արդեն ԵՎրոպա լիգայի որակավորման փուլում:
Երկրորդ խաղակեսում կամ հանդիպման 72 րոպեին դրությամբ «Նոա» որպես այդպիսին վտանգավոր պահեր չի ստեղծել:
Գոռ Մանվելյանը գրոհի աջ եզրում նկատելով Համբարձումյանին վերջինս էլ Յակոլիշին փորձեց գնդակն ուղղել հակադարձ եզր, սակայն անհատական կատարողականությունը չբավարարեց: Խաղաժամանակ ստացավ նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան` Էդգար Սևիկյանը: Իբրահիմ Սիսեն 82-րդ րոպեին իր թիմին թողնում է տասը հոգով:
Ամբողջ հանդիպման ընթացքում` «Նոա»-ն իրեն զգաց իրական դաշտի տեր, անգամ ունենալով թվային առավելություն չկարողացավ անել ավելին, բայց Հայաստանի չեմպիոնն հնարավորություն ունի չեզոքացնել մեկ գնդակի առավելությունը և հայտնվել Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ութ օր անց Հուլիսի 30-ին Հունգարիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: Հավելենք, որ մեր թիմը մինչ այս չէր պարտվել Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում, որտեղ անցկացնում է նաև ներքին առաջնության տնային հանդիպումները: