ՊՍԺ-ն փորձում է անել ամեն ինչ՝ ուկրաինացի «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնիին տրանսֆերի համար , հաղորդում է RMC Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա խաղացողի շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառով, փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին որոշել է անձամբ միջամտել անգլիական ակումբի հետ երկխոսությանը։ Նշվում է, որ ՊՍԺ-ի ղեկավարը հաճախ է նման քայլերի դիմում համաձայնության հասնելու համար։
Ալ-Խելաիֆիի մասնակցությունը բանակցություններին, ինչպես նաև այն միջոցները, որոնք փարիզյան ակումբը կստանա ՊՍԺ-ի նախկին խաղացող Հյուգո Էկիտիկուի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ից «Լիվերպուլ» տեղափոխվելուց տոկոսների տեսքով, կարող են օգնել ֆրանսիական ակումբին պայմանագիր կնքել ուկրաինացի պաշտպանի հետ։
Պաշտպանը «Բորնմութում» խաղում է 2023 թվականի հունվարից։ Անցյալ մրցաշրջանում Զաբարնին բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 խաղի, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմը»։