«Բավարիա»-ն պատրաստվում է նոր առաջարկ անել «Լիվերպուլին»՝ թևային Լուիս Դիասի համար , հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը Դիասի տրանսֆերի ձախողման դեպքում տրանսֆերային ցուցակում ներառել է 20-ամյա «Լիոնի» թևային Մալիկ Ֆոֆանային ։ Ընդգծվում է, որ գերմանական գրանդը կապ է հաստատել «Առյուծների» հետ՝ Ֆոֆանայի հնարավոր գործարքի պայմանները պարզելու համար։
Անցած մրցաշրջանում «Լիոնի» հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 խաղ, խփել 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։