Կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն «Նապոլի» տեղափոխվելուց հետո իր առաջին մամուլի ասուլիսում բացատրեց, թե ինչու որոշեց կարիերան շարունակել Իտալիայում։
«Պատիվ է խաղալ այն նույն թիմում, որտեղ խաղացել է Մարադոնան։ Չեմ կարծում, որ դա ինձ վրա ճնշում է ավելացնում։ Երբ խաղում ես մեծ թիմերի համար, միշտ ճնշում կա, քանի որ նրանք ցանկանում են հաղթել։ Մարադոնան լեգենդ է, բայց ես ինքս եմ։ Ես կանեմ իմ լավագույնը և հուսով եմ՝ կուրախացնեմ քաղաքին և երկրպագուներին։ Ես այստեղ եմ, քանի որ այս ակումբը շատ մրցունակ է, և ես կարող եմ ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ այստեղ։ Ես շատ ոգևորված եմ այս նոր արկածախնդրությամբ։ Ես դեռ ունեմ մոտիվացիան և որակները՝ այս մակարդակում մրցունակ լինելու համար։ Ես տպավորված եմ «Նապոլիի» ծրագրերով և շատ գոհ եմ իմ ընտրությունից», - Դե Բրույնեի խոսքերն մեջբերում է` «Նապոլիի» պաշտոնական կայքը։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ բելգիացու պայմանագիրը «Նապոլիի» հետ կնքվել է մինչև 2027 թվականի ամառը։ Համաձայնագրի պայմանների՝ 33-ամյա կիսապաշտպանը տարեկան կվաստակի 5 միլիոն եվրո։
Դե Բրույնեն անցյալ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 40 խաղ, խփել վեց գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա ներկայիս շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։