«Մանչեսթեր Յունայթեդը» Բրենտֆորդի հարձակվող Բրայան Մբեմոյի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուց հետո ակտիվացրել է «Լայպցիգի» 22-ամյա հարձակվող Բենջամին Սեսկոյի տրանսֆերը ձեռք բերելու իր առաջարկը, հաղորդում է TEAMtalk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաները» պարբերաբար կապի մեջ են սլովենացի ֆուտբոլիստի և նրա շրջապատի հետ։ Շեշկոյին ձեռք բերելու համար մանկունիանցիները պլանավորում են վաճառել մի քանի խաղացողների, մասնավորապես՝ թևային հարձակվողներ Ալեխանդրո Գարնաչոյին և Մարկուս Ռեշֆորդին։
Անցած մրցաշրջանում «Լայպցիգի» հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 խաղ, խփել 21 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։