SPORTSWORLD.AM

Խաբի Ալոնսոն տարաձայնություններ ունի «Ռեալի» նախագահի հետ

19 հուլիսի 2025 | 13:25:19 | 206

Աշխարհի ակումբային առաջնությունից հետո տեղի է ունեցել «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի և թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հանդիպումը ։ «Կրեմայինների» մարզիչը խիստ հիասթափված է եղել մրցաշարում իսպանական գրանդի ելույթից։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պերեսի և Ալոնսոյի միջև հանդիպման ժամանակ անհամաձայնություններ են առաջացել պաշտպանական կիսապաշտպանի դիրքը ուժեղացնելու հարցի շուրջ։ «Արքայական ակումբի» նախագահը պատրաստ է միջոցներ հատկացնել միայն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի համար, ինչպիսին է «Մանչեսթեր Սիթիի» Ռոդրին ։ Սակայն այս պահին նման տրանսֆերը խնդրահարույց է։

Իր հերթին, Ալոնսոն կողմ է Անջելո Սթիլլերին (Շտուտգարտ), Նիկոլո Բարելլային (Ինտեր) և Քիս Սմիթին (ԱԶ Ալկմար) ձեռք բերելուն։ Սակայն այս տարբերակները չեն համապատասխանում Պերեսին։

«Ռեալ Մադրիդի» մարզական տնօրենները շարունակում են փնտրել մի խաղացողի, որը կհամապատասխանի և՛ Ալոնսոյին, և՛ Պերեսին, բայց խնդիրը դժվար է։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: