SPORTSWORLD.AM

«Փյունիկը» հաղթահարում է «Տրե Ֆիորիի» արգելքը

18 հուլիսի 2025 | 00:52:58 | 131

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26թթ. որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի` «Փյունիկը սեփական հարկի տակ կընդունեց Սան Մարինոյի` «ՏրեՖիորի»-ին:  

 Առաջին հանդիպումը Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը պարտությամբ սկսեց մրցաշրջանը, սակայն գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանը և ֆուտբոլիստ` Դանիել Աղբալյանը վստահեցրին, որ թիմը պատրաստ է այս հանդիպմանը:

 Առաջին խաղակեսում մեկնարկում «Տրե Ֆիորի»-ին սկսում է խաղը կանոնների խախտմամբ: «Փյունիկը» հանգիստ խաղարկումները դուրս է գալիս իր կիսադաշտից և նետվում գրոհի, սակայն ապարդյուն: Հանդիպման մեկնարկային վեց րոպեների ընթացքում երևանյան ակումբը ավելի շատ էր տիրում գնդակին 85/14% հարաբերակցությամբ գրոհները կրկին ակտիվ են 14/2 հարաբերակցությամբ որից տասնմեկ վտանգավոր էին: Տասնմեկերորդ րոպեի դրությամբ մրցակցի դարպասապահը արդեն երկու սեյֆ է կատարում դա նշանակում «Նռնագույնները» ավելի ակտիվ են: Տասներեքերորդ րոպեին ակտիվությունը տվեց իր պտուղները 11մ հարվածով հաշիվը բացեց նիգերիացի հարձակվող` Յուսուֆ Օլայտան Օտուբանջոն:

 19-րդ րոպեին «Նռնագույններն» իրենց գրոհների թիվը հասցրեցին 36-ի, մրցակցի 4-ի դիմաց: Անկյունային որի խաղարկումը կարծես չէր ստացվում Եղիշե Մելիքյանի տղաների կողմից: 

 Երևանցիները ազատ կարողանում էին տեղաշարժվել խաղադաշտում և 24-րդ րոպեին` Ալեմաոն կրկնապատկում իր թիմի առավելությունը դիմակայությունում հաշիվը դարձնելով 2:1:

 «Տրե Ֆիորին» կարծես խուճապի էր մատնվել և փորձում էր արհեստական կանոնների խախտում ցույց տալ ալբանացի մրցավարին:

   Դիմակայունությունում առաջ անցնելուց հետո Հայաստանի 16-ակի չեմպիոնը հանգստացրեք խաղը: 34-րդ րոպեին վտանգավոր գրոհներն արդեն 32-ն էին «Տրե Ֆիորիի» ֆուտբոլիստները և մարզչական շտաբի անդամներն չգիտեին ինչ անել խաղադաշտում և այդ ժամանակ Ֆլորիան Կստանա նշանակում է երկրորդ 11մ հարված որը անվրեպ իրացրեց թիմի նորեկ Մարիուս Նուբիսսին հաշիվը դարձնելով 3:0, դիմակայությունում` 3:1: 

 Սան Մարինոյի ներկայացուցիչները խաղադաշտի կենտրոնական հատվածում անընդհատ հանդիպում էին Գևորգ Տարախչյանի և խաղընկերների լուրջ դիմադրությանը` «Նռնագույնները» նաև դիմում էին դարպասապահ Հենրի Ավագյանի օգնությանը: Առաջին խաղակեսից հետո մեր տղաները գնացին ընդմիջման այս խաղում երեք ընդհանուր դիմակայունությունում երկու գնդակի առավելությամբ:

 Երկրորդ խաղակեսի մեկնարկում (46) հայ մասնագետը կատարեց կրկնակի փոփոխություն Սեդա Իսլամովիչը և Մարիուս Նուբիսսին փոխարինեցին հաջորդաբար Սոլոմոն Ուդոն և Սարգիս Մեթոյանը թարմություն հաղորդելով կիսապաշտպանական և հարձակվողական դիրքերում: 51-րդ րոպեին խառնաշփոթ իրավիճակ էր մրցակցի տուգանային հրապարակում, որի արդյունքում Հայաստանի ութակի չեմպիոնը ստացավ անկյունայինի իրավունք, բայց չկարողացավ խոցել մրցակցի դարպասը, որից հետո մրցավարը նշանակում է 11մ հարված այս անգամ Հենրի Ավագյանի դարպասին, որը նա կարողանում էր հետ մղել: «Փյունիկը» կրկին իր խաղով ապացուցում էր, որ ֆուտբոլում լինում են նաև պատահականություններ: Այս խաղում մեր տղաները դուրս էին եկել խաղադաշտ (Մեկ բոլորի, բոլորը մեկի) սկզբունքով:

 Յուսուֆ Օլայտան Օտուբանջոն այսօր ավելի լավ զգում խաղը և խաղադաշտը նախորդ հանդիպման համեմատ դրա ապացույցն էնրա իրացված 11մ հարվածը, նույն կարող ենք ասել Մարիուս Նուբիսսի մասին, սակայն` Եղիշե Մելիքյանը թարմություն հաղորդելու համար փոխարինեց նրան: Այսօր փոփոխությունները ավելի շուտ էին կատարվում 63-րդ րոպեին «Փյունիկ»-ում կատարվեց կրկնակի փոփոխություն` Դանիել Աղբալյանին և Խավի Մորենոյին փոխարինեցին Դանիել Կուլիկովը և Մատաս Վարեյկան: Փոխարինվեց նաև Գևորգ Տարախչյանը խաղադաշտում տեղը զիճելով «Փյունիկ» վերադարցած Ալեքսանդր Միլկովիչին ով «Նռնագույնների» կազմում հանդես է եկել 2022/23 մրցաշրջանի ընթացքում և տեղափոխվել «ՆՈԱ»:

 Խաղավարտից տասը րոպե առաջ` Դանիլո Ջիռոլոմոնիի տղաներին օգնության հասավ դարպասաձողը վերահաս գոլից: 

 Կարելի է ասել երևանյան ակումբին երբեմն խանգարում են չմտածված քայլերը խաղադաշտում, բայց սա այդ օրը չէ նրանց համար: Այս խաղում բոլորը քայլերը և գործողությունները մտածված էին և դա բերեց նրանց չորրորդ գոլը որը հեղինակեց` Յուսուֆ Օլայտան Օտուբանջոն իր անվան դիմաց հետրիկ գրանցելով: 

Եղիշե Մելիքյանը ակտիվորեն աշխատում էր տեխնիկական գոտում և խաղից առաջ նկատելի էր մարզչական շտաբի առաջադրանքը` (Գրավել մրցակցի դարպասը հինգ անգամ), որը կատարված է:

Այսպիսով «Նռնագույններն» հաղթահարում են «Տրե Ֆիորիի» արգելքը և հաջորդ մրցակիցը հունգարական «Դյորին» է: Առաջին հանդիպումը կկայանա տանը:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: