SPORTSWORLD.AM

Դիեգո Մարադոնայի համարի լուսանկարից հետո հայտնի դարձավ Դե Բրույնեի համարը «Նապոլիի»-ում

17 հուլիսի 2025 | 15:48:02 | 191

34-ամյա բելգիացի հարձակողական կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն «Նապոլիում» կխաղա 11 համարի ներքո, հաղորդում է լրագրող Մատեո Մորետտոն X սոցիալական ցանցում։

 Ավելի վաղ նեապոլիտանական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել էր ֆուտբոլիստի լուսանկարը մարզումից՝ 10 համարի մարզական համազգեստով, որի տակ ժամանակին խաղացել է լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնան «Նապոլիում»։ Սա բացասական արձագանք առաջացրեց ակումբի երկրպագուների շրջանում, քանի որ «Նապոլիում» 10-րդ խաղային համարը հանվեց շրջանառությունից՝ ի պատիվ Մարադոնայի։

Դե Բրույնեն նախկինում գրեթե 10 տարի խաղացել է անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբում։ 2024/2025 մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դարձել վեց գոլ և  ութ գոլային փոխանցման հեղինակ:

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: