«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի մեկնի իսպանական թիմի հետ Ճապոնիա կայանալիք շրջագայությանը, կիսապաշտպանը շարունակում է ապաքինվել վիրուսային հիվանդությունից, հայտնում է իսպանական հայտնի Mundo Deportivo առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ Զախարյանը բաց է թողել անցած մրցաշրջանի մեծ մասը վնասվածքների պատճառով։ Ռուսը բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդամենը չորս խաղի, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը:
Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանի առաջին տուրում «Ռեալ Սոսյեդադը» օգոստոսի 16-ին արտագնա խաղում կմրցի «Վալենսիայի» հետ։