«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է, որ ակումբը պայմանագիր կնքի «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի հետ , հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրիշտիանուն ցանկանում է կոլումբիացուն տեսնել եզրում, որպեսզի նա հնարավորություններ ստեղծի նրա համար և գոլային փոխանցումներ կատարի։ Նշվում է, որ «Ալ-Նասրը» պատրաստ է վճարել 100 միլիոն եվրո, որը պահանջում է «Լիվերպուլը»։
Ավելի վաղ մերսիսայդցիները մերժել էին «Բավարիայի» 67.4 միլիոն եվրոյի առաջարկը կոլումբիացի ֆուտբոլիստի համար։
Անցած մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերում 50 խաղի, որոնցում խփել է 17 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։