Այսօր հուլիսի 16-ին կայացավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» «Տրե Ֆիորի» հանդիպման նախախաղային միջոցառումները:
Հիշեցնենք` Եղիշե Մելիքյանի տղաները դիմակայության առաջին խաղում պարտվեցին մրցակցին 0:1 հաշվով:
Հանդիպումը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Հավելենք հանդիպումը կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում: