SPORTSWORLD.AM

ՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբ

28 փետրվարի 2025 | 22:22:10 | 149

Ֆաստեքս Պրեմեր լիգայի 21-րդ մրցափուլի «Գանձասար «Արարատ» հանդիպման ընթացքում երկրպագուների կողմից իրականացված ակցիայից հետո` Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հանդես եկել հայտարարությամբ որում ասվում է`

 

«Fastex Պրեմիեր Լիգայի 21-րդ մրցափուլի «Գանձասար»-«Արարատ» հանդիպումն ընդհատվել է երկրպագուների կողմից իրականացվող անկարգություների պատճառով:

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է երկրպագուների նմանօրինակ պահվածքը հանդիպումների ընթացքում:

 

Ավելորդ լարվածություն չստեղծելու նպատակով այս անգամ ՀՖՖ-ն զերծ է մնում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց:

 

Նմանատիպ վարքագծի կրկնվելու դեպքում ՀՖՖ-ն, իրավապահ մարմինների հետ համատեղ, ստիպված կլինի ձեռնարկել օրենքով սահմանված կարգով բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու համար:

 

Կոչ ենք անում հետագայում զերծ մնալ նմանատիպ գործողություններից, քանի որ դա վնասում է միմիայն հայկական ֆուտբոլին»:

Ասված է ՀՖՖ տարածաց հայտարարության մեջ:

Նկարը` ՀՖՖ-ի

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: