SPORTSWORLD.AM

«Ռեալը» բանակցում է հարձակվողի հետ

12 փետրվարի 2025 | 23:43:32 | 18

«Արքայական» ակումբը բանակցություններ է սկսել թիմի  հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport․es-ը։

 

Աղբյուրի համաձայն՝ բրազիլացին արդեն հասցրել է մերժել մադրիդյան ակումբի առաջին առաջարկը։ «Սերուցքայինները» ցանկանում են պահել Վինիսիուսին, սակայն մտադիր չեն զգալիորեն բարձրանել խաղացողի աշխատավարձը։

 

Այս ֆոնին Վինիսիուսը այլ տարբերակներ ունի, և ոչ միայն Սաուդյան Արաբիայում: ԻՆշվում է, որ 24-ամյա խաղացողի ներկայացուցիչները ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել ՊՍԺ-ի հետ։ Փարիզյան գրանդը մեծ ուշադրությամբ հետևում է բրազիլացուն և կարող է փորձել ձեռք բերել նրան, եթե ֆուտբոլիստի և «Ռեալի» միջև պայմանագրի բանակցությունները ձախողվեն:

 

Միևնույն ժամանակ նշվում է, որ ՊՍԺ-ի հետ բանակցությունների մեկնարկը կարող է նշանակել Վինիսիուսի կողմից Մադրիդի «Ռեալի» վրա ճնշում գործադրելու փորձ։

 

Ընթացիկ մրցաշրջնում հարձակվողը մադրիդցիների կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: