SPORTSWORLD.AM

«Յուվենտուսը» Սանչոյի համար նոր առաջարկ է արել

16 հուլիսի 2025 | 12:48:02 | 140

Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի ֆուտբոլիստ` Ջեյդոն Սանչոն նախորդ մրցաշրջանը վարձավճարով հանդես է եկել Լոնդոնի «Չելսիում»։ Սակայն, վերջիվերջո, ո՛չ «կապույտները» ցանկացան գնել նրա պայմանագիրը, ո՛չ էլ «կարմիր սատանաները» հույսը դրեցին Ռուբեն Ամորիմի նախագծում ընդգրկված խաղացողի վրա։

 Football Italia-ը հայտնում է 25-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է հեռանալ, և այս պահին նրա տրանսֆերին ամենամոտն  «Յուվենտուս»-ն է: Նշվում է, որ ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Զեբրաս», սակայն նրանց առաջին առաջարկը չափազանց թույլ էր՝ համեմատած «Յունայթեդի» ցանկությանը։

Ահա թե ինչու «Յուվեն» հաջորդ քայլը կատարեց բանակցություններում՝ առաջարկը հասցնելով 17.3 միլիոն եվրոյի, մինչդեռ մանչեստրյան ակումբի պահանջները չփոխվեցին: Խելագար աշխատավարձ ունեցող խաղացողի աշխատանքային պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ թուրինյան ակումբը հույս ունի, որ բանակցությունների մասնակիցները չափազանց համառ չեն լինի իրենց սեփական պայմանների հարցում:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: