SPORTSWORLD.AM

«ՆՈԱ»-ն ՉԼ որակավորման երկրորդ փուլում է

16 հուլիսի 2025 | 01:05:33 | 256

Հայաստանի չեմպիոն «ՆՈԱ»-ն Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակում արտագնա խաղում ուժերը չափեց Չեռնոգորիայի յոթակի չեմպիոն «Բուդուչնոստ»-ի հետ:

Սանդրո Պերկովիչը դիմակայության առաջին խաղի համեմատ մեկնարկային կազմում կատարվել է երկու փոփոխությունը: Պահեստայինների նստարանին են մնացել Վիրջիլ Պինսոնը և Գոռ Մանվելյանը:

Հանդիպման մեկնարկային յոթերորդ րոպեին` Ուլադ Օմարը բացում էր խաղի հաշիվը, իր գոլերի թիվը հասցնելով երկուսի Չեմպիոնների լիգայում: Ընդհանուր դիմակայունությունում երևանյան ակումբը հարմարավետ առավելություն է ստանում հենց հանդիպման սկզբում: 

Հաշիվը բացելուց հետո` Սանդրո Պերկովիչի տղաները շարունակում էին ճնշման տակ պահել մրցակցին: Մաթիաս Յոլենբեքը կարմիր քարտով խաղադաշտից հեռացրեց` Իվան Բուլատովիչին: 

Մեկնարկային երեսուն րոպեներին «ՆՈԱ»-ն չհրաժարվեց իր մարտավարությունից և այդ ժամանակ` Ալեն Գրգիչը կրկնապատկում է իր թիմի առավելությունը ընդհանուր դիմակայունությունում հաշիվը դարձնելով 3:0:

Ընդհանուր առմամբ` Մենակ Լալատովիչի տղաները առաջին խաղակեսի ընթացքում համեմատաբար ավելի քիչ են խախտել կանոնները, սակայն հանդիպման կզբնամասից մնացին տասը ֆուտբոլիստով: 

Ուլադ Օմարը կարելի ասել դահիճ դարձավ` «Բուդուչնեստ»-ի համար: Ինչպես ասաց` «ՆՈԱ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչը խոսելով 28-ամյա ֆուտբոլիստի մասին` «Ես նրան դուրս բերեցի խաղադաշտ գոլ խփելու համար և նա կատարեց իր առաջադրանքը»:

Երկրորդ խաղակեսում «Բուդուչնոստը» իր կիսադաշտից դուրս գալուց միշտ հանդիպում էր Հայաստանի չեմպիոն/գավաթակրի լուրջ դիմադրությանը և կորցնում էր գնդակը: «ՆՈԱ»-ն ունենալով առավելություն չնահանջեց պաշտպանություն և ցուցադրում էր այն ֆուտբոլը, որը նա կարողանում էր խաղալ:

Երկրորդ խաղակեսի հասարակածում թուլացրեց կենտրոնացվածությունը, որին ի պատասխան` «Բուդուչնոստը» Իգոր Իվանովիչը շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը, ապա հանդիպման ավելացված ժամանակի առաջին րոպեին` Պետար Գրիչը կարողացավ խոցել` Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը:

Այսպիսով երևանյան ակումբը 3:2 հաշվով հաղթեց ընդհանուր դիմակայունությունում և նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր որտեղ ուժերը կչափի հունգարական «Ֆերենցվարոշ»-ի հետ:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: