Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ Երևանյան ակումբին միացել է գանացի հարձակվող` Էրիկ Օկանսին։
27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել բելգիական թիմերում՝ «Էյպենում», «Կորտրեյքում», «Վասլանդ-Բևերենում» և «Լիերսում»։
Բելգիայի Պրո լիգայում (ուժեղագույնների խումբ) Օկանսին անցկացրել է 150 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Էրիկ Օկանսիի նախորդ թիմն՝ «Արարատ-Արմենիան» էր, որտեղ խաղացել է 2024 թվականի հունիսից։ Նախորդ մրցաշրջանում նա «Արարատ-Արմենիայի» կազմում անցկացրել է 35 խաղ, որոնցում դարձել է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Գանացի ֆուտբոլիստն «Արարատ-Արմենիայի» կազմում 2024/25 թթ․ մրցաշրջանում դարձել է Հայաստանի փոխչեմպիոն և սուպերգավաթակիր։
Sportsworld.am-ը բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Էրիկ Օկանսիին «Փյունիկի» կազմում:
Լուսանկարը` «ՓՅՈՒՆԻԿ» ՖԱ