SPORTSWORLD.AM

«Բավարիան» առաջարկ է արել Դիասի համար. հայտնի է՝ ընդունել է արդյոք «Լիվերպուլը»

15 հուլիսի 2025 | 20:48:19 | 111

Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Լիվերպուլը» այս շաբաթ պաշտոնական առաջարկ է ստացել «Բավարիայից» Լուիս Դիասի համար՝ 67.5 միլիոն եվրո արժողությամբ, սակայն ակումբը մերժել է այն։

 «Սկաուզերները» դեռևս հունիսին զգուշացրել էին բոլոր հետաքրքրված կողմերին, որ հարձակվողը չի վաճառվում։ «Բավարիայից» բացի, կոլումբիացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։

Հիշեցնենք, որ Լուիս Դիասը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2022 թվականին «Պորտուից» 54 միլիոն եվրոյի դիմաց։ Այդ ժամանակվանից ի վեր նա ակումբի կազմում անցկացրել է 148 հանդիպում, դարձել է 41 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ:

 ներկայիս աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը: Transfermarkt-ի տվյալներով  տրանսֆերային արժեքն կազմում է 70 միլիոն եվրո: Հարկ է նաև նշել, որ Դիասը քննադատության ալիքի է արժանացել «Կարմիրների» երկրպագուների կողմից՝ Դիոգո Ժոտայի հուղարկավորությանը չներկայանալու համար:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: