SPORTSWORLD.AM

«Այնտրախտը» մերժել է «Նյուքասլի» 80 միլիոն եվրոյի առաջարկը Ուգո Էկիտիկեի համար

15 հուլիսի 2025 | 19:34:36 | 97

«Այնտրախտը» մերժել է «Նյուքասլի» առաջարկը Հյուգո Էկիտիկեի տրանսֆերի վերաբերյալ։

Գերմանական ակումբը հրաժարվել է վաճառել 23-ամյա հարձակվողին 80 միլիոն եվրոյով, տեղեկացնում է Sky Sport-ի լրագրող` Ֆլորիան Պլետենբերգը: Այս որոշումը հիմնականում կապված է վճարման պայմանների հետ: Բացի այդ, «Այնտրախտի» մարզական տնօրեն Մարկուս Կրեշեն ցանկանում է ավելի բարձր գումար ստանալ խաղացողի համար: Որոշ ակումբներ արդեն հստակեցրել են, որ պատրաստ են ավելի շատ վճարել «Էկիտիկեի» համար:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը խաղացել է 33 խաղ՝ խփելով 15 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում։

Հավելենք, որ ըստ Trasfermarkt-ի 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն գնահատվում է 75 միլիոն եվրո:

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: