SPORTSWORLD.AM

«Գանձասար» «Արարատ» հանդիպումը չեղարկվել է

28 փետրվարի 2025 | 20:57:16 | 30

Ֆաստեքս Պրեմեր լիգայի 21-րդ տուրի «Գանձասար» «Արարատ» հանդիպումը դադարեցվել է երկրպագուների բողոքի ակցիա իրականացնելու հետևանքով:

Հայաստանի ազգային հավաքականի` «Red Eagles-Կարմիր Արծիվներ և «FAF-Առաջին հայկական ճակատ» ֆան ակումբները հանդես են եկել պաշտոնական հրապարակմամբ որտեղ ասվում է

«ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականի պահանջի ձևավորման մեկնարկից ի վեր մենք հիմնավորել ու հիմնավորում ենք վերջիններիս տեղական ֆուտբոլի ամբողջական ձախողման բոլոր ասպեկտները և ահազանգում օր առաջ ՀՖՖ վերնախավի փոփոխության անհրաժեշտության մասին։ Այս ամենին զուգահեռ ներկայացրել ենք ծրագիր ֆուտբոլի առողջացման, արդարության վերականգնման վերաբերյալ։ 

 

ՀՖՖ-ի ղեկավարությունը ակնհայտորն ձախողելով մինչև 2025 թվականի սեփական ռազմավարությունը, չունենալով զարգացման տեսլական, փորձում է ներկա խնդիրները պարուրել չիրականանալի խոստումներով, ինչպիսին հավաքականի մարզիչ ընտրելու չափորոշիչներն էին։

 

Այսօրվանից սկսած Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսում են ՀՖՖ-նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները ՀՊԼ-ի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։ Մենք սպասելու ենք ՀՖՖ ղեկավարության կամ որևէ չինովնիկի արձագանքին և նրանց հետ երկխոսությանը բացառապես հրաժարականի պայմանների վերաբերյալ։

 

Միևնույն ժամանակ ներողամտություն ենք հայցում բոլոր ակումբներից, ֆուտբոլիստներից, մրցավարներից անհարմարության համար, ոչ մի ակցիա ուղղված չէ ձեզ։ Առաջին հերթին մեզ դուր չի գալիս ներկա իրավիճակը։

 

Ցանկանում ենք նաև դիմել բոլոր մարզադաշտերի, ակումբների և ՀՖՖ անվտանգության աշխատակիցներին հորդորելով մնալ իրենց լիազորությունների սահմաններում, բացառել ցանկացած տիպի բռնություն և սադրիչ գործողություններ մեր կողմից իրականացվող ակցիաների ժամանակ։

 

Հրաժարականն անխուսափելի է»։

 

Նշենք որ երկրպագուների բողոքի ակցիաները սկսվել են ազգային հավաքականի վերջին պարտությունից հետո, որտեղ հավաքականի 12-րդ խաղացողն ներկայացրել է երկու պահանջ, այն է ազգային ընտրանու գլխավոր մարզչի և ՀՖՖ ներկայիս ղեկավար կազմի հրաժարականը:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: