ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Նեման» - «Ուրարտու» պատասխան խաղը կսպասարկի Մոնտենեգրոն ներկայացնող մրցավարական անձնակազմը։
Գլխավոր մրցավար է նշանակվել Միլոշ Բոշկովիչը։ Եզրերում նրա օգնականներն են` մրցավարներն են Մարյան Պաունովիչը և Նիկոլա Ռադուլովիչը։ Հանդիպման չորրորդ պաշտոյան է Նիկոլա Վոդևիչը։
Հիշեցնենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին՝ Հունգարիայի Գյոր քաղաքում՝ «Գյիրմոտի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։
Լուսանկարը` «ՈՒՐԱՐՏՈՒ» ՖԱ