SPORTSWORLD.AM

Ռաֆայել Լեաուն կրկնել է Կակայի ցուցանիշը

28 փետրվարի 2025 | 22:39:08 | 31

Ռաֆայել Լեաուի հեղինակած գնդակը չապահովագրեց  «Միլանի» հաղթանակը  «Բոլոնիայի» դեմ խաղում։

 

 Հանդիպումն ավարտվեց` «Ռոսոներիների» պարտությամբ՝ 1:2 հաշվով: Լեաուն 43-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին, ինչին դաշտի տերերը  պատասխանեցին երկու դիպուկ հարվածով։

 

Պորտուգալացի հարձակվողն այժմ ունի վեց գոլ Ա Սերիայում:  Opta-ի, հաղորդմամբ Լեաուն դարձել է առաջին խաղացողը Կակայից հետո, ով վեց անընդմեջ մրցաշրջանում 5-ից ավելի գոլ է հեղինակել «Միլանի» կազմում Իտալիայի առաջնությունում:

 

Լեգենդար բրազիլացուն դա հաջողվել է 2003/04 մրցաշրջանից մինչև 2008/09 մրցաշրջանն ընկած ժամանակահատվածում։

 

Սերխիո Կոնսեյսաոյի գլխավորած թիմը 26 տուրից հետո վաստակած 41 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: