SPORTSWORLD.AM

Երևանի «Արարատը» նոր համալրում ունի

13 հուլիսի 2025 | 13:31:37 | 140

Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել բելգիացի` Զաքարիա Մակնունի հետ: Հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

25-ամյա կենտրոնական կիսապաշտպանը իր ֆուտբոլային կրթությունը ստացել է` բելգիական «Էուպեն» և «Ստանդարտ» ակումբների ակադեմիաներում, որտեղից տեղափոխվել է Մարոկկոյի «Ռաջա» Կասաբլանկա ակումբ: 

 

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան անցկացրել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող` «Էմիրեյթս Քլաբ» ու «Ալ-Համրա» ակումբներում: Հանդես է եկել նաև իսպանական Մարբելիայի «Ատլետիկո»-ում: Նա երևանյան ակումբ տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Վաշմ» ակումբից:

Զաքարիա ազգությամբ Նարեկացի է: Հանդես է եկել նաև այդ երկրի երիտասարդական հավաքականի կազմում:

Sportsworld.am-ը բարի գալուստ և հաջող ելույթներ է մաղթում երիտասարդ ֆուտբոլիստին «Արարատի կազմում:

 

Լուսանկարները` «ԱՐԱՐԱՏ» ՖԱ

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: