SPORTSWORLD.AM

Լիվերպուլը մեկնաբանել է Ժոտայի հիշատակին նվիրված 20-րդ համարի շրջանառությունից հանումը

12 հուլիսի 2025 | 12:53:39 | 112

Դիոգո Ժոտան «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբում ընդմիշտ կկրի 20 համարի մարզաշապիկը։ Կնոջ՝ Ռուտեի և ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո ակումբը հայտարարել է, որ Դիոգոյի պատվին և հիշատակին բոլոր մակարդակներում, այդ թվում՝ կանանց թիմում և ակադեմիայում, շրջանառությունից հանվելու է 20 համարի մարզաշապիկը, ասվում է ակումբի պաշտոնական կայքում։

 

Այս քայլը ոչ միայն ճանաչում է պորտուգալացի ֆուտբոլիստի նշանակալի ներդրումը «Լիվերպուլի» վերջին հինգ տարիների հաջողություններում, այլև այն խորը անձնական ազդեցությունը, որը նա ունեցել է իր թիմակիցների, գործընկերների և երկրպագուների վրա, և այն ամուր կապերը, որոնք նա կառուցել է նրանց հետ։

 

«Որպես ակումբ, մենք շատ լավ գիտակցում էինք մեր երկրպագուների զգացմունքները և կիսում էինք դրանք։ Չափազանց կարևոր էր Դիոգոյի կնոջը՝ Ռուտային, և նրա ընտանիքին ներգրավել որոշումների կայացման գործընթացում և ապահովել, որ նրանք առաջինը իմանային մեր մտադրության մասին», - ասաց FSG-ի ֆուտբոլային տնօրեն Մայքլ Էդվարդսը։

Նա նաև ավելացրեց.

 

«Ես կարծում եմ, որ սա «Լիվերպուլի» պատմության մեջ առաջին դեպքն է, որ այս պատիվը շնորհվում է անհատի։ Սա յուրօրինակ հարգանքի տուրք է չափազանց ականավոր մարդուն։ Այս համարը շրջանառությունից հանելով՝ մենք այն դարձնում ենք հավերժական և, հետևաբար, անմոռանալի։ Դիոգոն միացավ մեզ 2020 թվականին՝ մեզ համար նվաճելով Պրեմիեր լիգայի տիտղոսը՝ կրելով 20 համարը։ Եվ նա կրեց այդ համարը՝ պատվով, արժանապատվությամբ և սիրով»։

Հիշեցնենք, որ Դիոգո Ժոտան «Լիվերպուլ» է տեղափոխվել 2020 թվականին «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսից» 44.7 միլիոն եվրոյի դիմաց։ «Կարմիրների» կազմում անցկացրած հինգ մրցաշրջանների ընթացքում պորտուգալացին անցկացրել է 182 հանդիպում, դարձել 65 գոլի և  23 գոլային փոխանցման Ակումբի հետ նա հաղթել է Անգլիայի առաջնությունը, Անգլիայի գավաթը և երկու անգամ Անգլիայի լիգայի գավաթը։ Ֆուտբոլիստը, իր եղբոր՝ Անդրեի հետ միասին, մահացել է Իսպանիայի հյուսիսում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: