Լուկա Մոդրիչը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկով 2025 թվականի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում՝ ՊՍԺ-ի դեմ խաղում։ Թիմերը խաղացել են Իսթ Ռադերֆորդի «Մետլայֆ» մարզադաշտում։ Ֆրանսիական թիմը տոնել է 4-0 հաշվով հաղթանակ։
Լուկա Մոդրիչը խաղը սկսեց պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս եկավ 64-րդ րոպեին՝ փոխարինելով կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին։ Նշենք, որ խորվաթի պայմանագիրը «Արքայական ակումբի» հետ լրանում էր 2025 թվականի հունիսի 30-ին, սակայն այն երկարաձգվեց երկու շաբաթով՝ ֆուտբոլիստի ակումբային աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը «Ռեալ Մադրիդում» խաղում է 2012 թվականի ամռանից։ Ընդհանուր առմամբ, նա արքայական ակումբի կազմում մասնակցել է 597 հանդիպման, դարձել 43 գոլի և 95 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 39-ամյա խորվաթ կիսապաշտպանն արդեն պայմանագիր է ստորագրել «Միլանի» հետ։