SPORTSWORLD.AM

«Փյունիկը» իր ելույթները Եվրոպայում կմեկնարկի այսօր

10 հուլիսի 2025 | 15:57:10 | 312

«Ս.Պ. Տրե Ֆիորի» ֆուտբոլային ակումբը, որը հայտնի է նաև պարզապես որպես «Տրե Ֆիորի» (իտալերեն՝ «Երեք ծաղիկ», Սան Մարինոյի Ֆիորենտինո քաղաքում գտնվող «Տրե Ֆիորի» բազմասպորտային ակումբի ֆուտբոլային ստորաբաժանում է: 1949 թվականին հիմնադրված ակումբը նվաճել է 8 ազգային առաջնության և 8 գավաթի տիտղոս, ինչը նրանց դարձնում է Սան Մարինոյի ֆուտբոլի պատմության մեջ ամենահաջողակ ակումբը: 2018 թվականին «Տրե Ֆիորին» Սան Մարինոյից առաջին թիմն էր, որը որակավորվեց ՈՒԵՖԱ-ի մրցաշարի հաջորդ փուլ՝ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի նախնական փուլում ընդհանուր 3-1 հաշվով հաղթելով «Բալա Թաուն» Ֆ.Կ.-ին: «Տրե Ֆիորին» ներկայումս ռեկորդակիր է եվրոպական մրցաշարերում խփած գոլերի քանակով՝ ութ գոլ: Նրանք ներկայումս խաղում են «Campionato Sammarinese di Calcio»-ում: Ակումբի գույները, որոնք արտացոլվում են նրանց զինանշանում և համազգեստում, դեղինն ու կապույտն են:

«Տրե Ֆիորին» ներկայումս խաղում է Սամարինայի բարձրագույն լիգայում՝ Campionato Sammarinese di Calcio-ում, որտեղ էլ խաղացել է իր գոյության ընթացքում մրցաշրջանների մեծ մասը։ Ակումբն առավել հաջողակ էր 1990-ականներին, երբ նվաճեց Սամարինայի երեք առաջնություն և երկու Trofeo Federale տիտղոս։ Ակումբն առաջին անգամ Campionato Sammarinese di Calcio-ն նվաճեց 1988 թվականին, իսկ վերջին տիտղոսը նվաճեց 2020 թվականին։ Ս.Պ. Տրե Ֆիորին երկարատև մրցակցություն ունի մի շարք այլ ակումբների հետ, որոնցից ամենանշանակալին հարևան Ֆ.Կ. Ֆիորենտինոյի հետ է։

Սան Մարինոյի ներկայացուցիչը 2024/25 մրցաշրջանում զբաղեցրել է երրորդ տեղը ներքին առաջնության մրցաշարային աղյուսակում 56 միավորով: Անցկացրած 30 խաղում գրավել էր մրցակիցների դարպասը 61 անգամ, սեփականն ընդունելով 28 գնդակ:

«Տրե Ֆորին» 2009-12 թթ. մասնակցել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին, 2018/19 և 2019/20 մրցաշրջաններում ՈՒԵՖԱ ԵՎրոպա լիգայում, 2020/21 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում պարտվելով «Լինֆելդ»-ին 0:2 հաշվով նահանջեց Կոնֆերենցիաների լիգա, որտեղ հանդիպեց լատվիական «Ռիգա»-ին և կրկին կրեց պարտություն 0:1 հաշվով: 2022/23 մրցաշրջանի ընթացքում հանդես է եկել Կոնֆերենցիաների լիգայում, հասել որակավորման երկրորդ փուլ:

Երևանի «Փյունիկը» ավարտված մրցաշրջանում գրավեց չորրորդ տեղը մրցաշարային աղյուսակում 53 միավորով առաջ անցնելով աղյուսակում իր հարևան Չարենցավանի «Վան»-ին ընդամենը մեկ միավորով: Այս ընթացքում երևանյան ակումբը կարելի ասել լիովին կերպարանափոխվել է, ակումբի կազմը համալրել են մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնցից են` Գևորգ Տարախչյանը, Սարգիս Մեթոյանը, Սերոբ Գալստյանը, Ֆիլիպե Ալմեյդան, Սեդա Իսլամովիչը, Նիկոլաոս Կայնուրգիոսը, Ալեքսանդր Միլկովիչը, Մարիուս Նուբիսսին և այլն: 

«Նռնագույններն» ԵՎրոպակում իրենց ելույթները մեկնարկում են այսօր` հուլիսի 10-ին, որը կկայանա Սերավալե քաղաքի «Սան Մարինո» մարզադաշտում:

 Պատասխան հանդիպումը կկայանա  հուլիսի 17-ին ժամ 20:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

 

 

Հանդիպմանը կարող եք հետևել  Ֆաստ Սպորտի ուղիղ եթերում: Մեկնարկը 23:00-ին:

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: