SPORTSWORLD.AM

Արզումանյան. Նախապատրաստական շրջանը գնահատում եմ լավ

09 հուլիսի 2025 | 23:14:28 | 467

Այսօր հուլիսի 9-ին «Ուրարտու» ՖԱ մամուլի ասուլիսների սրահում կայացավ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ` Ռոբերտ Արզումանյանի և Ժիրայր Մարգարյանի մամուլի ասուլիսը ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի` «Ուրարտու» «Նեման» հանդիպումից առաջ:

Մարգարյան խոսեց մրցակցի և բելառուսական ֆուտբոլի մասին նշելով տեսանյութերով դիտել, ուսումնասիրել են մրցակցին, սակայն անձամբ ծանոթ չէ ֆուտբոլիստների հետ: Նշեց նաև լավ ֆուտբոլիստի, որը հանդես է գալիս հենակետային գոտում:

Արզումանյան խոսքում ասաց` «Գոհ եմ նախապատրաստական շրջանից, գնահատում եմ լավ»: Երիտասարդ մասնագետը խոսեց նաև «Ուրարտու» վերադարձի մասին նշելով` «Այստեղ ունեցել եմ ուրախ պահեր և մեծ ուրախությամբ ընդունեցի այս մարտահրավերը»: Հավելենք` Ռոբերտ Արզումանյանը «Ուրարտու» ՖԱ ի գլխավոր թիմը ղեկավարել է նաև երեք տարի առաջ: Նա ասաց նաև այն ժամանակ սկսել են զրոից, իսկ հիմա կա որոշակի մակարդակ: Մարգարյանը խոսեց նախկին գլխավոր մարզիչ` Դմիտրի Գունկոյի մասին: «Նարնջագույնների» ավագը այդ մասին խոսել ասաց երկու մարզիչների խաղաոճերը նման են և ծանոթ են ներկայիս մարզչին: Ասուլիսի ընթացքում խոսվեց Վրաստանում կայացած ուսումնամարզական հավաքի մասին, որտեղ «ուրարտուականները» արել են ամեն բան մարզչի խորհրդով և պատրաստվել 2025/26 մրցաշրջանին:

Հատկանշական է, որ այս անգամ` Ռոբերտ Արզումանյանի մարզչական շտաբում ներգրավել է Հայաստանի ազգային հավաքականում նրա խաղընկեր, «Ուրարտու ՖԱ մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն` Արազ Օզբիլիսը:

Հիշեցնենք հանդիպումը կկայանա «Ուրարտու-1 մարզադաշտում վաղը հուլիսի 10-ին և կմեկնակի Երևանի ժամանակով 20:30-ին:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: