Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Հայաստանի չեմպիոն «ՆՈԱ» ն նորանշանակ գլխավոր մարզիչ` Սանդրո Պերկովիչի գլխավորությամբ տանը ընդունեց Չեռնոգորիայի յոթակի չեմպիոն «Բուդուչնոստ» ին:
Հանդիպման մեկնարկային տասը րոպեների ընթացքում երևանյան ակումբը մրցակցի դարպասին ուղղությամբ կազմակերպեց տասնչորս գրոհ որից ինը վտանգավոր: Մինչ քսանհինգերորդ րոպեն Չեռնոգորիայի ներկայացուցիչները Սանդրո Պերկովիչի տղաների նկատմամբ փորձում էին խախտել խաղի կանոնները որի ընթացքում մի քանի հարված կատարեցին Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահի ուղղությամբ: Առաջին խաղակեսի մնացյալ հատվածը անցավ փոխնիփոխ գրոհներով, սակայն գոլեր չգրանցվեցին:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում` Վիրջիլ Մարսել Պինսոնը զգուշացվեց դեղին քարտով (48): 41-ամյա խորվաթ մասնագետը 56-րդ րոպեին` Գոռ Մանվելյանի փոխարեն կանաչ խոտածածկ դուրս բերեց` Ուլադ Օմարին:
Սանդրո Պերկովիչի փոփոխությունը տվեց իր պտուղները 68-րդ րոպեին Ուլադ Օմարը բացեց հանդիպման հաշիվը: 82-րդ րոպեին կատարվեց կրկնակի փոփոխություն «Նոա»-ի կազմում` Հելդեր Ֆերեյրային և Գոնսալո Գրեգորյոյին փոխարինեցին հաջորդաբար` Արտակ Դաշյանը և Մաթեուս Այասը:
Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Երևանի ժամանակով 23:00-ին