SPORTSWORLD.AM

Լիվերպուլը հետաձգել է նախամրցաշրջանային մարզումների մեկնարկը՝ Դիոգո Ժոտայի մահվան պատճառով

07 հուլիսի 2025 | 11:30:41 | 152

«Լիվերպուլը» որոշում էր կայացրել հետաձգել նախամրցաշրջանային մարզումների մեկնարկը՝ թիմի հարձակվող Դիոգո Ժոտայի ողբերգական մահվան պատճառով, որը տեղի է ունեցել Իսպանիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, հաղորդում է The Independent-ը։

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստների առաջին խումբը  բազա ժամանումը պետք է կայանալ ուրբաթ՝ հուլիսի 4-ին։ Մարզական հավաքի մեկնարկը նախատեսված էր հուլիսի 8-ին։ Այս պահին տեղեկություններ չկան «Մերսիսայդների» նախամրցաշրջանային մարզումային ժամկետների վերաբերյալ:

 

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Վուլվերհեմփթոնից» 2020 թվականի սեպտեմբերին։ Այս ընթացքում նա մասնակցել է 182 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 65 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ: «Մերսիսայդների» կազմում Ժոտան հաղթել է Անգլիայի առաջնությունը, Անգլիայի գավաթը և երկու անգամ՝ Անգլիայի լիգայի գավաթը։ Պորտուգալիայի հավաքականի հետ հարձակվողը երկու անգամ դարձել է Ազգերի լիգայի հաղթող։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: