SPORTSWORLD.AM

«Փյունիկի» կազմը համալրել է հույն ֆուտբոլիստ

06 հուլիսի 2025 | 19:36:43 | 100

Փյունիկ» ՖԱ-ի շարքերը համալրել է` հույն եզրային պաշտպան Նիկոլաոս Կայնուրգիոսը։ Հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

 

26-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է հունական «ԱՕՏ Ալիմոսի» և «ՊԱՍ Յանինայի» երիտասարդական թիմերում, ինչպես նաև «Աիտիտոս Սպատայում» և «ԱԷ Սպարտայում»։

 

2019 թվականի հունիսին Կայնուրգիոսը տեղափոխվել է Բելգիայի Պրո լիգայում (ուժեղագույնների խումբ) հանդես եկող «Զյուլտե-Վարեգեմ», որտեղ երկու մրցաշրջանների ընթացքում անցկացրել է 18 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։

 

2021 թվականի հոկտեմբերին հույն ֆուտբոլիստը ելույթները շարունակել է Ռումինիայի ամենատիտղոսակիր թիմերից մեկում՝ Բուխարեստի «Դինամոյում», որի կազմում մասնակցել է 7 հանդիպման։

 

Նիկոլաոս Կայնուրգիոսի նախորդ թիմը՝ հունական «Կալիթեան» էր, որտեղ խաղացել է 2022 թվականի սեպտեմբերից։ 2023/24 թթ․ մրցաշրջանում նա «Կալիթեայի» հետ դարձել է Հունաստանի Սուպերլիգա 2-ի հաղթող։ Նախորդ մրցաշրջանում Կայնուրգիոսը «Կալիթեայի» կազմում Հունաստանի Սուպերլիգայում անցկացրել է 20 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։

 

2019 թվականին Նիկոլաոս Կայնուրգիոսը հրավիրվել է Հունաստանի Մ-21 տարեկանների հավաքական։

 

Sportsworld.am ը բարի գալուստ է մաղթում  Նիկոլաոսին ցանկանալով հաջող ելույթներ «Փյունիկի» կազմում:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: