«Ռոման» հետաքրքրված է «Լեչչեի» հարձակվող Նիկոլա Կրստովիչով, հայտնում է լրագրող` Նիկոլո Շիրան։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Հավելենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, որ Լիդսը 25-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկում է 23 միլիոն եվրո + բոնուսներ։ 2023 թվականի ամռանը Լեչեն Կրստովիչի համար DAK-ին վճարել է 3.8 միլիոն եվրո։ 2024/25 մրցաշրջանում նա 38 խաղում խփել է 12 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։