Էդուարդո Կամավինգան, ով անցյալ տարվա ապրիլին լուրջ վնասվածք էր ստացել, շարունակել է ֆիզիկական վերականգնողական մարզումները «Ռեալ Մադրիդի» կազմում աշխարհի ակումբային առաջնության ժամանակ և կարող է պատրաստ լինել մրցաշարի ավարտին, տեղեկացնում է sports.fr-ը։
Կամավինգան տեսականորեն կարող է նույնիսկ խաղաժամանակ ստանալ Դորտմունդի «Բորուսիա» դեմ Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում։ Նա ընդգրկվել է թիմի մրցաշարի հայտացուցակում, չնայած նրան, որ երեք ամիս բաց է թողել մրցումները՝ ապրիլի 23-ին Լա Լիգայի «Խետաֆեի» դեմ խաղում ստացած ձախ ազդրի մկանի պատռվածքի պատճառով։
Ֆրանսիացին շարունակեց վերականգնողական բուժումը և ավելի ուշ միացավ թիմակիցներին Խաբի Ալոնսոյի ղեկավարությամբ մարզվելու համար։ Էդուարդոն մասնակցեց լիարժեք մարզմանը ուրբաթ օրը՝ «Բամբլբիզների» դեմ խաղից մեկ օր առաջ։
Վերջին երեք շաբաթների ընթացքում նա գտնվում էր Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ քաղաքի բազային ճամբարում, մինչդեռ նրա թիմակիցները մեկնել էին Միացյալ Նահանգների տարբեր մասերում կայանալիք խաղերի։
Խաբի Ալոնսոն ակնհայտորեն հույսը դնում է կիսապաշտպանի վրա։
Կամավինգան արագ է առաջադիմում, ավելի ու ավելի է ներգրավվում թիմային խաղում։ Չգիտեմ՝ նա հասանելի կլինի՞ հաջորդ խաղին, թե՞ ոչ, բայց մենք հույս ունենք նրան շատ շուտով տեսնել խաղադաշտում։ Նա բարձրակարգ խաղացող է, և մենք նրա կարիքն ունենք»։
Հիշեցնենք, որ Կամավինգան «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել 2021 թվականին «Ռենից»։ Այս մրցաշրջանում 22-ամյա ֆրանսիացին անցկացրել է 35 խաղ, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն գնահատում է 60 միլիոն եվրո։