SPORTSWORLD.AM

Գաբրիել Հայնցեն նշանակվել է Արտետայի օգնական «Արսենալում»

04 հուլիսի 2025 | 15:21:00 | 145

Լոնդոնի «Արսենալը» կուժեղացնի իր մարզչական կազմը։ Արգենտինայի հավաքականի նախկին պաշտպան Գաբրիել Հայնցեն կմիանա Միկել Արտետայի թիմին, հայտնում է`  The Athletic-ը։

 

Աղբյուրի տվյալներով՝ արգենտինացու նշանակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իսպանացի Կառլոս Կուեստան լքեց «Արսենալը» և ստանձնեց «Պարմայի» ղեկը։

 

47-ամյա Հայնցեն մարզչական փորձ ունի. 2014 թվականին կարիերան ավարտելուց հետո նա գլխավորել է արգենտինական «Գոդոյ Կրուսը», ամերիկյան «Ատլանտա Յունայթեդը» MLS-ում և «Նյուելս Օլդ Բոյսը», ակումբը, որտեղ նա սկսել է իր կարիերան որպես խաղացող: Նրա վերջին մարզչական աշխատանքը «Նյուելս»-ի գլխավոր մարզչի պաշտոնն էր, որը նա լքել է 2023 թվականի նոյեմբերին:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: