ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է`
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 1-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին երկու հանդիպումներին։ Մեր ընտրանին մարտի 8-ին կհյուրընկալվի Դանիայի հավաքականին, իսկ մարտի 12-ին տանը կընդունի Ղազախստանի ընտրանուն: Մարզական հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ` Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին։
Դարպասապահներ
Ալբերտ Աղաջանով - ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)
Էմին Ղարաբեկյանց – «Յունիսպորտ»
Արթուր Մկրտչյան – «Երևան»
Խաղացողներ
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան)
Դենիս Նեվեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան)
Արսեն Պետրոսով – «Տորպեդո» (Ռուսաստան)
Միքայել Ղանդիլյան – «Իր-Աերո» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան»
Գարեգին Մաշումյան – «Երևան»
Արթուր Պատատյան – «Երևան»
Միհրան Դերմենջյան – «Երևան»
Կարեն Խատուև – «Երևան»
Աղասի Եղիազարյան – «Երևան»
Համլետ Մանուկյան – «Յունիսպորտ»
Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»
ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված է 6-րդ խմբում, որտեղ Վլադիմիր Սանոսյանի և ընկերների մրցակիցներն են` Ալբանիաի, Դանիաի և Ղազախստանի հավաքականները։ 4 տուրից հետո Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վաստակած 10 միավորով գլխավորում է 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակը:
Անկախ վերջին տուրի արդյունքներից ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը։ Առաջիկա երկու հանդիպումներում դրական արդյունք գրանցելու դեպքում` Ռուբեն Նազարեթյանի տղաները կզբաղեցնեն առաջին տեղը և կնվաճեն Եվրոպայի առաջնության ուղեգիր: