SPORTSWORLD.AM

Դիոգո Ջոտան մահացել է ավտովթարից

03 հուլիսի 2025 | 16:44:27 | 224

Ֆուտբոլային ողջ աշխարհը ցնցված է ողբերգական լուրից. «Լիվերպուլի» պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտան մահացել է սարսափելի ավտովթարի հետևանքով Իսպանիայի արևմուտքում գտնվող Սամորա նահանգում: Հայտնում է հեղինակավոր իսպանական Marca պարբերականը:

 

Ֆուտբոլիստը ընդամենը 28 տարեկան էր։ Նրա եղբայրը նրա հետ մեքենայում էր. երկուսն էլ մահացել են։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բախումից հետո մեքենան բռնկվել է, և ներսում գտնվողներից ոչ ոք չի ողջ մնացել։

Հատկապես ողբերգական է, որ ընդամենը 10 օր առաջ Ժոտան ամուսնացավ իր սիրելիի հետ։ Երիտասարդ հարձակվողը նոր էր սկսում իր կյանքի նոր գլուխը, և հիմա ֆուտբոլային աշխարհը սգում է նրա անժամանակ մահը։

 

Դիոգո Ժոտան խաղում է անգլիական «Լիվերպուլ» ակումբում 2020 թվականից՝ տեղափոխվելով «Վուլվերհեմփթոն Ուոնդերերս»-ից։ Նա արագ դարձավ թիմի կարևոր անդամ, որը 2024/25 մրցաշրջանում հաղթեց Պրեմիեր լիգան։

 

Նա նաև Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ էր, որի հետ ընդամենը մեկ ամիս առաջ նվաճեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգան։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: