SPORTSWORLD.AM

«Ատլետիկոն» ցանկանում է ձեռք բերել Եվրոպա լիգայի լավագույն պաշտպանին

03 հուլիսի 2025 | 14:08:19 | 192

«Ատլետիկոն» հետաքրքրված է «Տոտենհեմի» պաշտպան և Արգենտինայի ազգային հավաքականի աշխարհի չեմպիոն Քրիստիան Ռոմերոյին ձեռք բերելու հնարավորությամբ, հայտնում է AS-ը։

 

Աղբյուրի տեղեկացմամբ՝ իսպանական ակումբը նախատեսում է 27-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 55 միլիոն եվրո, գումարած ևս 15 միլիոն եվրո բոնուսների տեսքով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ` Դիեգո Սիմեոնեն արգենտինացուն համարում է պաշտպանության գծի կարևոր ուժեղացում։

«Տոտենհեմը» նրան գնահատում է 70 միլիոն եվրո։ Ռոմերոն նախկինում ճանաչվել էր Եվրոպա լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն պաշտպան։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: