Թուրինի «Յուվենտուսը» կարող է պայմանագիր ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի հետ, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իտալական ակումբը, ըստ լուրերի, ավարտել է «Լիլի» նախկին հարձակվող Ջոնաթան Դավիդի հետ պայմանագիրը և այժմ մտածում է 25-ամյա Սանչոյի տրանսֆերի շուրջ: «Յուվենտուսն» արդեն կապ է հաստատել Ջեյդոնի ճամբարի հետ՝ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ֆեներբահչեն» արդեն հանվել է Սանչոյի հնարավոր հավակնորդների ցանկից։ Ավելին, խաղացողը երբեք կոնկրետ բանակցություններ չի վարել թուրքական ակումբի հետ:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ջեյդոնը ակումբային մակարդակով անցկացրած 42 խաղում դարձել է 5 գոլ և 10 գոլային փոխանցման հեղինակ: