SPORTSWORLD.AM

Մարիուս Նուբիսսին համալրել է «Փյունիկի» շարքերը

02 հուլիսի 2025 | 20:10:19 | 164

Երևանի «Փյունիկը» նոր համալրում ունի: Ակումբին է միացել կամերունցի հարձակվող`Մարիուս Նուբիսին։ Հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

 

28-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է իր երկրի «Լես Աստրես» թիմում, ապա պաշտպանել  է թունիսյան «Սֆաքսյենում», պորտուգալական «Ժիլ Վիսենտեում» և ֆիննական «Իլվեսում» գույները

 

2018 թվականի օգոստոսին Նուբիսին տեղափոխվել է բելգիական «Բեերսխոտ», որի կազմում ելույթ է ունեցել 3,5 տարի։ 2019/20 թթ. մրցաշրջանում նա «Բեերսխոտի» հետ դարձել է Բելգիայի 2-րդ լիգայի հաղթող։ Հաջորդ երկու մրցաշրջաններում Մարիուս Նուբիսին «Բեերսխոտի» կազմում Բելգիայի Պրո լիգայում (ուժեղագույնների խումբ) մասնակցել է 37 հանդիպման, դառնալով 8 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

 

2022-24 թթ․ Նուբիսին խաղացել է Ֆրանսիայի Լիգա 2-ը ներկայացնող «Վալանսյենում», որի կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Այնուհետև նա կես մրցաշրջան անցկացրել է բելգիական` «Պատրո Էյսդենում»։

 

Մարիուս Նուբիսիի նախորդ թիմն՝ «Արարատ-Արմենիան» էր, որի կազմը համալրել է 2024 թվականի օգոստոսին։ Նախորդ մրցաշրջանում նա «Արարատ-Արմենիայի» կազմում անցկացրել է 31 խաղ,  դարձել է 20 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կամերունցի ֆուտբոլիստը խփած 18 գնդակով դարձել է Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 թթ. առաջնության երկրորդ ռմբարկուն։

 Նուբիսին հանդես է եկել նաև Կամերունի Մ-20 տարեկանների հավաքականում։

 

Sportsworld.am-ը  հաջող մրցելույթներ է մաղթում Մարիուս Նուբիսիին «Նռնագույնների» կազմում:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: