SPORTSWORLD.AM

Տետեն նոր պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ

02 հուլիսի 2025 | 12:53:40 | 138

«Ֆուլհեմը» պաշտոնապես հայտարարել է եզրային պաշտպան Քենի Տետեի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

 

29-ամյա հոլանդացու հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը և ներառում է նաև այն ևս մեկ մրցաշրջանով ավտոմատ երկարաձգելու հնարավորություն։ Այս մասին հայտնել է «ամառային բնակիչների» մամուլի ծառայությունը։

 

«Ես շատ ուրախ եմ նոր պայմանագիր կնքելու համար՝ թե՛ ինձ համար, թե՛ ընտանիքիս համար։ Սա իսկապես յուրահատուկ ակումբ է, որտեղ ես ինձ մեծ ընտանիքի անդամ եմ զգում։ Հուսով եմ՝ առաջիկա տարիներին կկարողանամ ավելին տալ երկրպագուներին», - մեկնաբանեց հոլանդացին։

Հիշեցնենք, որ Տետեն «Ֆուլհեմում» խաղում է 2020 թվականից։ Այս ընթացքում նա անցկացրել է 121 խաղ, խփել 4 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: